ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Երաժշտությունը չափել հնարավոր չի

Երաժշտությունը չափել հնարավոր չի
09.04.2025 | 15:44

Փոքր էի: Մի օր էս նկարը տեսա գրքի մեջ: Մեր երաժիշտ հարևանը հարցրեց՝ գիտե՞ս՝ ով ա իրանցից ամենամեծ կոմպոզիտորը: Միանգամից ասեցի՝ Խաչատրյանը: Ասեց՝ չէ, Շոստակովիչը, հետո՝ Պրոկոֆևը, հետո՝ Խաչատրյանը: Շատ մեծ շոկ ապրեցի, ազգային ինքնասիրությունս վիրավորվեց, ասես՝ «Արարատը» հենց նոր 0-3 հաշվով պարտվել էր Տաշքենդի «Պախտակորին»:

Հետո մեծացա, ավելի լավ ծանոթացա նրանց ստեղծագործություններին ու հասկացա, որ մեր հարևանը սխալվում էր: Նրանցից ամենամեծ կոմպոզիտորը նրանցից յուրաքանչյուրն ա, որովհետև երաժշտությունը չափել հնարավոր չի:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9185

Մեկնաբանություններ